Սիրիայի Լաթաքիա քաղաքում Իսլամական ծայրահեղականները հրդեհել են բանտը` փախուստի նպատակով: Ութ կալանավոր հրդեհի պատճառով զոհվել է: Բանտի ղեկավարությունը հասցրել է փրկել մնացածին, որոնց ցուցաբերվել է բժշկական օգնություն:
«Հոսպիտալացվել է 25 մարդ, որից 17-ը ծանր վիճակում է», - հայտարարել է ոստիկանության տնօրեն Քեմալ Ֆտեյխը: Նա նշել է, որ հրդեհը բռնկվել է բանտի այն հատվածում, որտեղ գտնվում են մահապատժի դատապարտվածները, հողորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը:
Լաթաքիայում ապրիլի 1-ին աղոթքից հետո, ըստ պաշտոնական վարկածի, ծայրահեղականների զինված խումբը հարձակվել է ժողովրդավարական բարեփոխումներ պահանջող ցուցարաների վրա: Արդյունքում 13 մարդ զոհվել է, 185-ը` վիրավորվել: Իշխանությունները պնդում են, թե կրակել են տանիքներում տեղակայված դիպուկահարները եւ մոտոցիկլետներով անհայտ գրոհայինները: Զոհվածների մեջ եղել են նաեւ իրավապահներ:





























