Ուկրաինայում փետրվարին անհետացած, ապա իսրայելական բանտում հայտնված 42-ամյա Դիրար Աբու-Սիսիին մեղադրում են Գազայի հատվածի պաղեստինցի գրոհայինների համար հրթիռներ նախագծելու մեջ: Սիսին հայտարարել է, որ ինքն անմեղ է. «Ես մեղավոր չեմ: Մեղադրական եզրակացության մեջ չափազանցություններ կան եւ բացարձակապես չեն հմապատասխանում իրականությանը»,- ասել է Սիսիի պաշտպան, գրում է Gazeta.ru-ն:
Բացի այդ, իսրայելական կողմը պնդում , որ մեղադրյալը, ով սովորելիս է եղել Ուկրաինայում, հավաքագրվել է «Համաս» խմբավորման կողմից եւ զբաղվել է գրոհայինների wuswucmamb:
Հիշեցնենք, որ Աբու-Սիսին կորել էր փետրվարի 19-ին, երբ գնացքով Խարկովից մեկնում էր Կիեւ: Նրա կինը մեղադրել է իսրայելական հատուկ ծառայություններին` ամուսնուն առեւանգելու մեջ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն նույնպես մեկնաբանել է տեղի ունեցածը: Նրա խոսքով, այն ինչ տեղի է ունեցել «լրիվ օրինական է»:





























