Լիբիայի իշխանությունները համաձայնել են քննարկել երկրում կատարվելիք բարեփոխումները, բայց միայն այն դեպքում, եթե Մուամար Քադաֆին մնա իշխանության գլուխ։ Լրագրողներին այս մասին հայտարարել է լիբիական իշխանությունների ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը։
Նա հաղորդել է, որ երկրում գոյություն ունեցող քաղաքական համակարգը «կարող է քննարկման առարկա դառնալ»։ Բացի այդ, Իբրահիմը հայտարարել է, որ Լիբիայի իշխանությունները պատրաստ են «կազակերպել ե՛ւ ընտրություններ, ե՛ւ հանրաքվե», սակայն Քադաֆիի՝ երկրի ղեկավար մնալու հարցը քննարկման ենթակա չէ, գրում է Lenta.ru-ն։
Իբրահիմն ընդգծել է, որ միայն Քադաֆին կարող է «Լիբիայի ժողովրդի միասնականության» երաշխիք հանդիսանալ։
Նշենք, որ ապրիլի 4-ին ապստամբները մերժել էին Քադաֆիի որդիների կողմից արված բանակցությունների առաջարկը։ Նրանք հայտարարել էին, որ իրադարձությունների նման զարգացումն իրենց համար ընդունելի չէ, երբ իշխանության կմնա Քադաֆիներից որեւէ մեկը։





























