Հայտնի իսրայելցի դերասան եւ ռեժիսոր Ջուլիանո Մեր-Խամիսը սպանվել է անհայտ անձանց կողմից ապրիլի 4-ին` Պաղեստինում: Խամիսը, ով ուներ հրեական եւ արաբական արմատներ, սպանվել է իր մեքենայում «Ջենին» փախստականնեևրի ճամբարի մոտ, որտեղ նա ապրում եւ աշխատում էր: Նա ուներ հղի կին եւ երեխա:
Պաղեստինի ոստիկանությունը դեռեւս չի պարզել սպանության հանգամանքները: Պաղեստինի ազգային մարմնի գլխավոր ղեկավարը Սալամ Ֆայիադը խստորեն դատապարտել է հանցագործությունը: Մեր-Խամիսի գործընկերները ասում են, որ ռեժիսորը բազմաթիվ սպառնալիքներ է ստացել:
Ջուլիանո Մեր-Խամիսը ծնվել է Նազարեթում: Ջենինում նա հիմնել է «Ազատություն» թատրոնը եւ հանդիսանում է Պաղեստինի անկախության ակտիվ կողմնակիցներից: Նրան հռչակ են բերել «Հարսանիք Գալիլեայում», «Ոչ այդքան Երուսաղեմ», «Բեռլին-Երուսաղեմ» ֆիլմերը: Նա մի շարք ներկայացումներ է ունեցել ոչ միայն իր երկրում, այլեւ արտասահմանում:





























