Ապագայում հնարավոր է հասնել ատոմային աղետների կանխարգելման: Նման կարծիք է հայտնել ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Յուկիո Ամանոն Վիեննայում մեկնարկած Ատոմային անվտանգության կոնվենցիայի գործողությունների դիտարկման խորհրդաժողովում: Ամանոն մտադիր է հասնել ատոմային օբյեկտների վերահսկողության խստացման, նաեւ հնարավոր բնական աղետներից արդյունավետ պաշտպանության:
Այդ թեման արդիական է դարձել ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո:
Ամանոն հրաժարվել է մեկնաբանել օպերատորի մտադրությունը` ռադիոակտիվ ջուրը լցնել Խաղաղ օվկիանոսը:
Ընդհանուր առմամբ, ՄԱԳԱՏԵ-ն դժգոհություն է հայտնել վթարի հետեւանքների վերացման ուղղությամբ ճապոնական կառավարության գործողություններից` նշելով, որ աշխատանքների արագությունը շատ ցածր մակարդակի վրա է:




























