Հայաստանում ապրիլի 4-5-ին արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը, գողության 18 դեպքից՝ 7-ը, իսկ խուլիգանության ու կողոպուտի 1-ական եւ խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ գողության 5 դեպք:
Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























