Լիբիայում արեւմտյան կոալիցին ուժերն առաջին անգամ կիրառում են լայնամասշտաբ ժամանակակից կիբեռնետիկական տեխնոլոգիաներ: Ինչպես նշում է բրիտանական «Daily Telegraph» թերթը, երեքշաբաթյա ռազմական գործողություններից հետո պարզ դարձավ, որ երկրում տեղի ունեցած դեպքերը նման չեն նախկինում տեղի ունեցած որեւէ պատերազմի: Նույնիսկ հատուկ տերմին ստեղծվեց` «խելացի ուժ»:
Նոր կիբեռնետիկական զենքը կարող է ճնշել հակառակորդի կամքը եւ նրան զրկել գլխավոր տեղեկություններից: Ինչպես տեղեկացնում են արեւմտյան հրապարակումները, Լիբիայի պատերազմում արեւմտյան կոալիցիան ջանքեր է գործադրում միավորելու համակարգչային եւ հետախուզական գործողությունները: «Վեստիի» փոխանցմամբ` փորձագետների կարծիքով` տեխնիկական ներթափանցումը Լիբիա հասել է այն աստիճանի, որ ցանկացած պահի երկրի գոյատեւման համար կարեւոր համակարգերը կարող են շարքից դուրս գալ համակարգչի մի կոճակի սեղմելու պատճառով:
Բարձր տեխնոլոգիաները մեծացնում են թշնամու վրա ազդելու հնարավորությունները: Այդպիսի «խելացի պատերազմի» արդյունքում մեծապես ապակողմնորոշվեց եւ որոշումներ կայացնելիս զգալիորեն թուլացավ կառավարական վերնախավը եւ հրամանատարական կազմը:





























