«Էմո» ենթամշակույթի գլխավոր վտանգը անչափահասների ինքնասպանությունների գաղափարի տարածումն է: Այդ մասին հայտարարել է Քայքայիչ աղանդների զոհերի վերականգնման եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը ապրիլի 5-ին:

Նրա խոսքով, «Էմո»-ի խնդիրներով պետք է զբաղվեն հոգեբանները` պարզելու, թե ինչն է երեխաներին մղում այդ քայլին: Ըստ Ամարյանի տվյալների` հանրապետությունում մի քանի անգամ աճել է ինքնասպանությունների եւ ինքնասպանությունների փորձերի ցուցանիշը: «Էմո» շարժման մեղքը դրանում, սակայն, պարզված չէ:

Ինչ վերաբերում է  բանակից խուսափելուն, «էմո»-ները դրանում չեն նկատվել:

Նշենք, որ վերջին շրջանում հայ հասարակության մեջ լայնորեն շրջանառվում է «էմո»-ների թեման: Պատճառը մի դեռահասի ինքնասպանությունն է, եւ իրավապահների կասկածնեը, թե «էմո» շարժումը մեղսակից է դրան: