Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է նախագահական արտահերթ ընտրությունների արդյունքները, նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հավաքել է ընտրողների 95,55 տոկոսի ձայները, հայտնել է ԿԸՀ նախագահ Կուանդիկ Տուրգանկուլովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընտրությունները կայացել են ապրիլի 3-ին: Բացի Նազարբաեւից, նախագահի պաշտոնին առաջադրվել էին կոմունիստ Ժամբիլ Ահմեդբեկովը, Հայրենասերների կուսակցության առաջնորդ Գանի Կասիմովը, բնապահպան Մելս Ելեուսիզովը:

Ահմեդբեկովը ստացել է ընտրողների ձայների 1,36 տոկոսը, Ելեուսիզովը` 1,15-ը, Կասիմովը` 1,9- տոկոսը: