Հայտնի են դարձել ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպման մրցավարների անունները։
Գլխավոր մրցավարը լինելու է շվեդ Մարտին Հանսոնը, նրան օգնելու են համերկրացիները՝ Հենրիկ Անդրեն եւ Ստեֆան Վիտբերգը։ Չորրորդ մրցավարը Մարտին Ինգվարսոնն է։
Խաղը կայանալու է հոկտեմբերի 14-ին թուրքական Բուրսա քաղաքում, Երեւանի ժամանակով 23։00-ին։
Հայտնի են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդական հավաքականների խաղը սպասարկող մրցավարների անունները։
Գլխավոր մրցավարը Ալեքսանդրու Դեակոնուն է, օգնականները՝ Էդուարդ Դումիտրեսկուն եւ Սեբաստիան Գեորգեն։ Չորրորդ մրցավարի պարտականությունները կկատարի Սեբաստիան Կոլտեսկուն։ Բոլորն էլ Ռումինիայից։
Թուրքիայի եւ Հայաստանի երիտասարդական հավաքականների խաղը կկայանա թուրքական Էսկիշեհիր քաղաքում, Երեւանի ժամանակով 21։00-ին։




























