Մարտին Թուրքիայում ավելացել են հարձակումները եկեղեցիների դեմ: Դիտորդներն ուշադրություն են դարձնում, որ դա տեղի է ունենում հատկապես նախընտրական շրջանում, քանի որ «հակաքրիստոնեական» հռետորությունը կարող է «օգտակար լինել» որոշ քաղաքական կուսակցությունների համար: Այս մասին գրում է թուրքական Today’s Zaman-ը:

«Միսիոներական գործունեության հարցը միշտ էլ  նախընտրական շրջանում օգտագործվել է քաղաքական գործիչների կողմից»,- ասել է Իզմիրում Բողոքական եկեղեցիների ասոցիացիայի մամուլի պատասխանատու Սոներ Թուֆանը:

Թերթը նշում է, որ 1995-ի սեպտեմբերի 6-7-ին իրադարձություններն սկսվել էին այնժամանակ, երբ թերթերից մեկը գրել էր, որ Հունաստանում ոչնչացրել էին Աթաթուրքի տունը: Ի պատասխան, թուրք ազգայնականները հարձակվել էին ոչ մահմեդականների տների ու բիզնես-օբյեկտների վրա, որոնք պատկանում էին հայերին, հույներին ու հրեաներին: