Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի Թուրքիա այցելությունը առաջին հերթին արգելափակում է հենց Ռուսաստանը: Այս մասին վրացական «Պիրվելի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է կովկասյան հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն:
Նրա խոսքով, սա արդեն Բաղապշի Թուրքիա մեկնելու 10-րդ փորձն է, որի վրա ճնշում է գործադրվում Ռուսաստանի կողմից:
«Ինչ վերաբերում է ապրիլի 7-ին Բաղապշի Թուրքիա այցելությանը, ապա դա շատ կասկածելի է, քանի որ նման տեղեկատվություն վերջերս հաճախ էր տարածվում, սակայն չէր իրականացվում: Նույնիսկ, եթե Աբխազիայի դե ֆակտո նախագահը մեկնի Թուրքիա, ապա Ռուսաստանը նրան թույլ չի տա իրագործել իր նպատակները»,-ընդգծել է փորձագետը:
Հիշեցնենք, որ թուրքական Todays zaman-ի տեղեկազտվությամբ, Աբխազիայի դե ֆակտո նախագահը Թուրքիա է մեկնում կովկասցիների ասոցիացիայի հրավերով: Նա հանդիպումներ է անցկացնելու Անկարայում, Ստամբուլում, ինչպես նաեւ կհանդիպի Թուրքիայում աբխազների համայնքի հետ:





























