Էկվադորում ԱՄՆ դեսպան Խիզեր Խոջեսն անցանկալի անձ է հայտարարվել: Դիվանագիտական սկանդալը ծագել էր այն բանից հետո, երբ WikiLeaks-ի կայքում հրապարկվել էր Խոջեսի հաղորդած տեղեկություններից մեկը: Դրանում ասվում էր, թե Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան ոստիկանության պետ է նշանակել մի մարդու, ում վերաբերյալ կոռուպցիայի կասկածներ կան, գրում է  Lenta.ru-ն:

ԱՄՆ պետքարտուղարությունում դեսպանի արտաքսումը համարել են չարդարացված եւ հայտարարել են, որ ափսոսում են  Էկվադորի կառավարության որոշման համար:

Հիշեցնենք, որ  այս տարվա մարտին WikiLeaks-ի հրապարակումների պատճառով հրաժարական էր տվել նաեւ Մեքսիկաւոմ ԱՄՆ դեսպան Կարլոս Պասկուալը, ով իր հաղորդած տեղեկություններից մեկում հայտնել էր, թե մեքսիկական բանակն ուշադիր չէ նարկոբարոնների մասին օպերատիվ տեղեկատվության նկատմամբ: