Լիբիայի փախուստի դիմած նախկին արտգործնախարար Մուսա Կուսային փոխարինել է Աբդուլատի ալ Օբեյդին:

Մինչ նախարարի պոշտոնում նշանակվելը նա ԱԳ փոխնախարարն էր, ով զբաղվում էր Եվրամիության հետ կապերով: Ավելի վաղ (1977 -1979թթ.) նա զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, հաղորում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Լիբիայի արտգործնախարարի պաշտոնը թափուր էր  մարտի վերջից, երբ գերատեսչությունը ղեկավարող Մուսա Կուսան փախել էր Մեծ Բրիտանիա: Լոնդոնում նա հայտարարել էր, թե վայր է դնում արրտգործնախարարի լիազորությունները եւ խնդրում է իրեն այլեւս չհամարել Լիբիայի կառավարության անդամ: