Ռուսաստանի հակամենաշնորհային դաշնային ծառայության Մոսկվայի վարչությունը 70,4 միլիոն ռուբլով տուգանել է Մոսկվայի Բանկին` մրցակցության մասին օրենքը խախտելու համար: Բանկը օրենքը խախտել էր ապահովագրական շուկայում ծառայություններ մատուցելիս:

Մոսկվայի բանկը ստիպում էր հիփոթեքային վարկ վերցնող հաճախորդներին ապահովագրել  ոչ միայն անշարժ գույքը, այեւ առողջությունը, կյանքը եւ այլն:

Բանկի եւ մի շարք ապահովագրական ընկերությունների դեմ վարույթ էր հարուցվել դեռ 2010թ.:

Բանկն առայժմ չի մեկնաբանել որոշումը: