Լիբիայի Բինգազի քաղաքում գտնվող Թուրքիայի հյուպատոսությունը եւ նավահանգստում խարսխված թուրքական նավը ենթարկվել են լիբիացի ընդդիմադիրների հարձակմանը:
Թուրքական Posta-ի փոխանցմամբ` հյուպատոսության շենքի վրա հարձակվող լիբիացիները հանել են հյուպատոսության ցուցանակները եւ պահանջել իջեցնել Թուրքիայի դրոշը:
«Թուրքիայից մեզ ոչ մի օգնություն պետք չէ», -ասել են լիբիացի ընդդիմադիրները եւ հյուպատոսության առաջ հակաթուրքական կարգախոսներ հնչեցրել:
Նշենք, որ Լիբիայում հակաթուրքական բողոքի ակցիաներ սկսեցին տեղի ունենալ, երբ Լոնդոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե պետք չէ զինել լիբիայի ընդդիմությանը, քանի որ դա հող կնախապատրաստի ահաբեկչության համար:



























