Ահազանգ է ստացվել, որ ապրիլի 5-ի առավոտյան Երեւան քաղաքի Նորք Մարաշ 11-րդ փողոցի թիվ 47 տան բնակիչ, 21-ամյա Աննա Սարգսյանը ստացել է դեղորայքային թունավորում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն եւ վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Ապրիլի 6-ին ՝ժամը  02.00-ին դեղորայքային թունավորումով Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Շիրակի փողոցի 4-րդ շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ, 42-ամյա Գրիգոր Սարգսյանը:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: