Վրացական կողմը Մալայզիայից պահանջել է վրացի երկու կանանց` Բաբուցա Գորդաձեի եւ Դարեջան Կոխտաշվիլիի գործերը, այդ կանայք մեղադրվում են թմրանյութերի տեղափոխման մեջ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Սակվարելիձեն, ով նոր է վերադարձել Մալայզիայից:

Մասնավորապես, վրացական կողմը հետաքրքրվել է, թե ո՞ր փուլում է գտնվում վրացի կանանք գործը, եւ հնարավո՞ր է արդյոք` մահապատիժը փոխարինել ցմահ բանտարկությամբ, հաղորդում է Գրուզիա-online-ը:

«Մենք կրկին դնելու ենք հարցը: Նրանց օրենսդրությունը նախատեսում է մահապատիժ: Մենք էլ խնդրել ենք մեղմ վերաբերվել մեր քաղաքացիների նկատմամբ: Այսօր իրավիճակը բարդ է.,- ասել է Սակվարելիձեն:

Նշենք, որ Գորդաձեն եւ Կոխտաշվիլին ձերբակալվել էին Մալազիայում եւ նրանց մահապատիժ է սպառնում: Մեղադրյալները իրենց մեղքը չեն ընդունում եւ հայտարարում են թե իրենց օգտագործել են: Կանանցից մեկի ամուսինը ներկայացել է Թբիլիսիի ոստիկանություն եւ հայտարարել, թե ինքն է մեղավոր: Նրան արդեն դատապարտել են 15 տարվա ազատազրկման: