Երեւանի քաղաքապետարանը մասնավոր ներդրմամբ նոր հասարակական զուգարանների կառուցման ծրագիր է առաջարկում:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի շրջանակում առաջարկվում է թվով 43 տեղ վարչական շրջանների տարածքներում` մինչեւ 20 քմ մակերեսով:
Մասնավոր ներդրողներին կտրամադրվի նաեւ կառուցապատման իրավունք եւ «Երեւաննախագիծ» ինստիտուտի կողմից հաստատված տիպային էսքիզ:




























