Լիբիայում իրականացրած ռազմաօդային գործողության ամեն օրն ԱՄՆ-ի համար 4 մլն դոլար է արժեցել։ Ծախսած գումարի ընդհանուր չափը կազմել է 75 մլն դոլար, հայտնել է ամերիկյան ռազմաօդային ուժերի նախարար Մայքլ Դոնլին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Միջոցները ծախսվում են տարածաշրջանում 50 մարտական եւ 40 օգնող օդանավերը կազմուպատրաստ պահելու, ինչպես նաեւ զինամթերք ձեռք բերելու ուղղությամբ, նշել է Դոնլին։
Անցած կիրակի ԱՄՆ զինված ուժերը հայտարարել էին, որ ավարտում են Լիբիայում իրականացվող գործողության մասնակցությունից՝ առաքելությունն ավարտելու պարտականությունները դնելով Մեծ Բրիտանիայի,Ֆրանսիայի եւ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների վրա։





























