«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կայացած գործարքների արդյունքում այսօր` ապրիլի 6-ին դրամը փոքր-ինչ վերականգնել է դիրքերը:
Ընդհանուր առմամբ, վաճառվել է 450 հազ. դոլար` 371.08 դրամ միջին փոխարժեքով:
Բորսայում առաջին գործարքը կայացել է ավելի ցածր` 1դոլար/370.50 դրամ փոխարժեքով, սակայն առաջարկի ցածր մակարդակի պատճառով դոլարը առեւտրային նստաշրջանի վերջում սկսել է արժեւորվել:
Կանխիկ դոլարի փոխանակման կետերում դոլարի առքի ամենաբարձր սակագինը ժամը 15.18-ի դրությամբ սահմանել էին «Արմսվիսբանկը» եւ «Պրոկրեդիտբանկը»` 370.50 դրամ 1 դոլարի դիմաց; դոլարի վաճառքի գներն ավելի կայուն են եւ գտնվում են 1դոլար/372-373 դրամ միջակայքում:




























