Եմենի հարավում գտնվող Թաիզ քաղաքում, տասնյակ հազարավոր մարդիկ, ապրիլի 6-ին հանրահավաքի են մասնակցել, պահանջելով նախագահ Ալի Աբդալլի Սալեհի հրաժարականը, ով դեռ 1978 թվականից է կառավարում երկիրը։
Հանրահավաքի պատճառ է դարձել, այս գիշեր, ընդդիմադիր ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումը, որի ադյունքում 1 մարդ մահացել է 30-ը ստացել են տարբեր աստիճանի վասվածքներ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ավել վաղ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան ընկերությունը, մեղադրել է Եմենի իշխանությանը ընդդիմադիրների դեմ չհիմնավորված ուժ կիրառելու մեջ եւ կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Եմենի իշխանությունների վրա, որպեսզի նրանք ովքեր մեղավոր են մարդկանց սպանության գործում, իրենց արժանի պատիժը ստանան։
Միայն անցած շաբաթ, Եմենում ավելի քան 20 ցուցարար է զոհվել։





























