Երեւանում ապրիլի 7-ին տեղի կունենա հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը, որի ընթացքում կքննարկեն հայ-չինական առեւտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, չինական կողմից` ՉԺՀ  առևտրի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սուն Իյունֆուն: 

Նիստի բացման արարողությունից հետո, կտրվի երկու երկրների տնտեսական վիճակի համառոտ նկարագիրը: