Լիբիայում ապստամբները փորձում են կառավարական ուժերից հետ գրավել երկրի արեւելյան մասում գտնվող Բրեգա քաղաքը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ֆրանսիայի Պաշտպանության նախարար Ժերար Լոնգեն խոստացել է, որ այսօր ապրիլի 6-ին ծովային միջանցք բացել, որպեսզի Բենղազի քաղաքի ապստամբները հնարավորություն ունենան, կազմակերպել անհրաժեշտ մթեքների տեղափոխումը դեպի Միսրատա քաղաք:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լիբիայում ապստամբների հրամանատար, գեներալ Աբդուլ Ֆաթթահ Յունիսը մեղադրել է ՆԱՏՕ-ին անգործության եւ խաղաղ բնակչության պաշտպանության գործում անբավարար ջանքերի մեջ:





























