Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստի օրակարգում ամենագլխավոր թեման լինելու է իրավիճակը Սիրիայում, Բահրեյնում եւ Եմենում։ Համապատասխան բանաձեւը կնդունեն ապրիլի 7-ին քննարկումների արդյունքից հետո, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։

Իր հերթին ԵՄ արտաքին գործերի եւ քաղաքական անվտանգության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը իր պաշտոնական ուղերձում ընդգծել է, որ «Եվրոպային հատուկ անհանգստության առիթ է քաղաքական ճգնաժամը Սիրիայում»։ Նրա կարծիքով, Սիրիայում քաղաքական բարեփոխումների ծրագիրը «չափից շատ մշուշոտ է եւ զուրկ հավակնոտ նպատակներից»։

«Սիրայի նախագահի հայտարարության մեջ, որն արվել է մարտի վերջին` ժողովրդական հուզումներից հետո, չի պարունակում ոչ հստակ բարեփոխումների ծրագրեր, ոչ դրանց իրականացման գրաֆիկ»,- ասել է Էշթոնը:

Ժողովրդական ընդվզումները չեն վերաբերվում կոնկրետ բնագավառի»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Սիրիայում, Բահրեյնում եւ Եմենում ներքին քաղաքական իրավճակը կտրուկ լարվել է։ Հակակառավարական ցույցերից հետո ամենաքիչը 340 մարդ է զոհվել։