Ապրիլի 7-ին Ղրղըզստանում նշում են այն իրադարձությունների տարեդարձը, որը հանգեցրեց նախագահ Կուրմանբեկ Բակիեւի տապալմանը:

Ուղիղի մեկ տարի առաջ մի քանի հարյուր ղրղըզական ընդդիմադիրներ հավաքվել էին երկրի արեւլյան ծայարամասում `Բիշքեկում գտնվող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության շենքի մոտ: Չնայած ակցիայի խաղաղ բնույթին` ոստիկանները փորձել են ցրել այն եւ ձերբակալել են ցուցարարներից ակտիվիստների, որոնց թվում կային կանայք եւ երեխաներ: Սակայն իրավապահ մարմնի աշխատակիցները հանդիպել էին կատաղի դիմադրության եւ ստիպված էին եղել նահաջել:  Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, բախման արդյունքում ոստիկանության կողմից շրջափակված ընդդիմության մոտ հայտնաբերվել էր հետախուզական զենք, որից հետո դեմոկրատները շարժվել էին մայրաքաղաք Ալա-Տոոյի հրապարակ:

Ընդդիմադիրներից ավելի վճռականնները փորձել էին ներխուժել Կառավարության շենքը, բայց անվտանգութան աշխատակիցները կրակել էին ամբոխի վրա: Արդյունքում`67 մարդ զոհվել էր, հարյուրավորները` վիրավորվել: Կառավարության տունը շրջակված էր ընդդիմադիրների կողմից, եւ նախագահ Բակիեւը սկզբից փախել էր Ջալալաբադի շրջանում գտնվող իր պապենական գյուղը, ապա հեռացել երկրից: Ներկա պահին նա ընտանիքի հետ գտնվում է Միսնկում, եւ Բելառուսի իշխանությունը հրաժարվում է նրան վերադարձնել Ղրղըզստանին:

Սպանված ցուցարարների մեծ մասը թաղվել են «Աթա Բեյիթ» հուշահամալիրի մոտ, որը գտնվում է մայրաքաղաքից 20 կմ դեպի հարավ: