«Ժամանակ» թերթը զրուցել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի հետ: Ներկայացնում ենք մի հատված այդ հարցազրույցից:

Հայաստանի տնտեսական համակարգը, որի հիմքում օլիգարխների բուրգն է ընկած, արգելակում է ոչ միայն տնտեսական զարգացումը, այլեւ անհնար է դարձնում որեւէ քաղաքական փոփոխություն: Բայց սա կայունություն է ստեղծում:

Հայաստանում այս ճնշման տակ հուսահատություն կա, հավատի բացակայություն, որ կարելի է փոխել իրականությունը: Այս մարդիկ հաճախ ելքը տեսնում են միգրացիայի մեջ: Ոչ ոք դրսից չի կարող բացատրել, թե ինչ պետք է անել: Տեղում ավելի լավ գիտեն, ընդամենը հնարավորություններ պետք է ստեղծվեն: Ժողովրդավարությունը չի կարելի արտահանել: Հայերը նման են հրեաներին. Հզոր անցյալով ժողովուրդ են, որ ունեն մեծ սփյուռք եւ մեծ ընդունակություններ: Դա իրենք պետք է ռեալիզացնեն: Չպետք է սպասել, որ դրսից մեկն օգնի: