Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի գնահատման առաքելությունը: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարությունից, Դաշինքի ներկայացուցիչները գնահատելու են Հայաստանի կողմից 2010թ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) կատարումը:

IPAP-ը ստորագրվել է 2005թ,, իսկ իարականցումը սկսվել է 2006-ից: 2010-ին ավարտվել է երկրորդ փուլի իրականացումը, եւ հայկական կողմը մտադիր է մշակել Ծրագրի նորացված տարբերակը: Առաքելության զեկույցը քննարկվել է Հյուսիսատլանտյան դաշինքի նիստում: