Ահազանգ է ստացվել, որ ապրիլի 6-ին հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի «Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի» հարակից տարածքում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.02-ին, մարվել՝ 15.05-ին:   

Այրվել է մոտ 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք: