Ադրբեջանի Գադաբայսկի շրջանում անհայտ անձինք տեղական տների պատերին քաղաքական կարգախոսներ են գրել: Azerireport-ի փոխանցմամբ, տեղացիները գրեթե յուրաքանչյուր տան վրա տեսել են քաղաքական կարգախոսներ` «Ազատություն մամուլին», «Վերջ բռնապետությանը», «Ալիեւ, հեռացիր» եւ այլն:

Ադրբեջանի մեկ այլ շրջանում` Յարդիմլիում տեղական իշխանություններին իրազեկում է ուղարկվել ապրիլի 9-ին գործազրկության եւ կոռուպցիայի դեմ բողոքի գործողությունների մասին: Նախաձեռնության կազմակերպիչներին մեկին ձերբակալել են:

Ըստ աղբյուրի, իշխանությունները փորձում են մաքրել պատերը եւ որոնում են «նկարիչներին», սակայն դեռ ոչ ոքի չեն ձերբակալել:

Նշենք, որ Ադրբեջանում ապրիլի 2-ին ձերբակալել են ընդդիմության 100-ից ավելի ներկայացուցիչների, որոնք չարտոնված ցույց էին անում Բաքվի կենտրոնում: