Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում  օրերս կանխել են ավտոպահեստամասերի ապօրինի ներկրման փորձը:  

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաբացթողումային հսկողության  վարչության  աշխատակիցները, մաքսային զննման ժամանակ, պարզել են, որ  Վրաստանի քաղաքացի  Միքայել Ղուշչյանը, մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձել է  Հայաստան բերել ավտոմեքենայի` ռուսական արտադրության  մոտ 1500 էլեկտրական մոմիկ:  Թեպետ վարորդը մաքսային ծառայության աշխատակցի բանավոր հարցմանը վստահեցրել է, որ  հայտարարագրման  ենթակա ապրանք ավտոմեքենայում չկա, սակայն մաքսային զննման ժամանակ բացահայտվել է խնամքով պահված թաքստոցը: Բեռը  հնարամիտ օրինախախտը թաքցրել էր    ավտոմեքենայի բեռնախցիկի պահեստային անվադողի  համար նախատեսված  վայրում:

Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրութուն: