Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Վրաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցության շրջանակներում Թբիլիսիում կարեւոր հարցեր կքննարկի, հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։
Ապաթուրայի այցը Վրաստան կսկսվի Իվանե Ջավախաշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպումից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Այցի շրջանակներում նախատեսված են ՆԱՏՕ-ի քարտուղարի հատուկ ներկայացուցչի հանդիպումները Վրաստանի փոխվարչապետի, եվրոպական եւ եվրոատլանտյան կառույցներին ինտեգրացիայի հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեի, ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի, պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիայի հետ։
Ապաթուրայի այցը նախատեսված էր մարտի վերջին։





























