Հայաստանում ապրիլի 6-7-ին արձանագրվել է ավազակային հարձակման եւ կողոպուտի 1-ական դեպք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 13-ը, գողության 15 դեպքից՝ 4-ը: Բացահայտվել է նաեւ խարդախության 8 եւ խուլիգանության 1 դեպք:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, խարդախության 1 եւ գողության 5 դեպք:
Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհային 7 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























