ՆԱՏՕ-ի ինքնաթիռները, որոնք ռազմական գործողություն են իրականացնում Լիբիայում, կարող են հումանիտար եւ էկոլոգիական աղետի պատճառ դառնալ, եթե հրթիռակոծման տակ հայտնվեն «մեծ արհեստական գետերի» (GMMR) ենթակառուցվածքներին, հաղորդում է EUractiv պորտալը։

GMMR համարվում է աշխարհում ամենամեծ ջրափոխադրող համակարգը, որը բավարարում է Սահարա անապատի  գյուղատնտեսական կարիքները, եւ խմելու ջուր է մատակարարում Լիբիայի բնակչության 70 տոկոսին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին GMMR-ը համարում է «աշխարհի 8-րդ հրաշալիքը», որն իրենից ներկայացնում է 4 կմ-անոց խողովակաշար, որի կառուցման համար Լիբիան ծախսել է 23 մլրդ եվրո։ GMMR-ը դուրս է հանում Սահարա անապատի ընդերքում` 600-800 կմ խորության տակ գտնվող ջուրը: