Ոստիկանության Վանաձորի բաժնում ապրիլի 6-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում գտնվող ռեստորանում մի խումբ երիտասարդներ վիճաբանում են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 03.40-ին մի խումբ երիտասարդներ գարեջուր խմելու նպատակով եկել են նշված ռեստորան, սակայն 61-ամյա աշխատակցուհին նրանց չի սպասարկել` պատճառաբանելով, որ ռեստորանը փակվում է: Երիտասարդները կնոջը հայհոյել են` պարտադրելով սպասարկել իրենց:
Ժամը 03.50-ին ռեստորանի մոտից բաժին են հրավիրվել 26-ամյա Արմեն Մ.-ն, 26-ամյա Արտաշես Մ.-ն եւ 31-ամյա Արեն Ա.-ն:
Կատարվում է հետաքննություն:




























