Պենտագոնի ղեկավարը մտադիր է լքել իր պաշտոնն այս տարի: Ինչպես հաղորդում է ՊՐԱՅՄ-ՏԱՍՍ-ը, ելույթ ունենալով Իրաքում ամերիկյան զինծառայողների առջեւ, Գեյթսն ասել է, թե «հնարավոր է` սա իր վերջին այցն է Իրաք` Պենտագոնի շեֆի կարգավիճակում»:

Նշենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը անսպասելի այցով այցով ժամանել է Իրաք: Իր այցի ընթացքում Գեյթսը նախատեսում է հանդիպել Իրաքի ղեկավարության եւ այդ երկրում ամերիկյան ռազմական հրամանատարության հետ:

Այժմ Իրաքում մոտ 47 հազար ամերիկյան զինվոր է գտնվում, որոնք պետք է վերադառնան տուն մինչեւ դեկտեմբերի 31-ը: