«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի ակցիան` հացադուլը դարձավ Հայաստանում քաղաքական բողոքի նոր մեթոդների դրսեւորում, եւ դա կարելի է միայն ողջունել: Մամուլի ասուլիսում այսօր` ապրիլի 7-ին նման կարծիք է հայտնել ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
Փորձագետը նշել է, որ մյուս ընդդիմադիր ուժը` Հայ ազգային կոնգրեսը այդ պայքարը գնահատեց որպես իր դիրքերը թուլացնելու փորձ: Սարգսյանը նշել է նաեւ, որ ընտրություններին մոտենալուն զուգընթաց հետաքրքիր գործընթաց է գնում: «Մասնավորապես հասարակությունն ավելի պահանջկոտ է դարձել քաղաքական առաջնորդների նկատմամբ, ինչը, օրինակ, իշխանական շրջանակներում հանգեցրել է նրանց պատասխանատվության բարձրացման: Ժամանակն է, որ ընդդիմադիր առաջնորդներն էլ սկսեն գործել հստակ պայմանավորվածություների հիման վրա»,- նկատել է պատգամավորը:




























