Թուրքական մամուլում հայտնվել է նախորդ տարի փետրվարի 16-ին արված լուսանկարներ, որտեղ ներկայացված է Էրզինջանի (Երզնկա) այն ժամանակվա գլխավոր դատախազ Իլհան Ջիհաների ձերբակալման կադրերը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանները մտել են Էրզինջանի դատարանում գտնվող Իլան Ջիհաների աշխատասենյակ՝ Էրզրումի ծանր հանցագործությունների գծով դատարանի կողմից տրված ձերբակալման որոշումը ձեռքներին։ Սակայն գլխավոր դատախազը հրաժարվել է ենթարկվել դատարանի որոշմանը եւ դիմադրել է, ինչի արդյունքում ոստիկանները նրան բռնի ուժով են բերման ենթարկել։
Նշենք, որ Իլհան Ջիհաները մեղադրվում էր «Էրգենեկոն»-ի գործով հետաքննության շրջանակներում։ Նա ավելի ուշ ազատ էր արձակվել եւ շարունակել իր աշխատանքը, իսկ մոտեցող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հրաժարվել է աշխատանքից՝ առաջադրելով իր թեկնածությունը ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանից։






























