Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդես է գալիս Մոսկվայի հետ գազային եւ նավթային պայմանագրերի օպտիմիզացիայի օգտին:

Այդ մասին Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է ապրիլի 7-ին` երկրի խորհրդարանում իր ամենամյա ելույթի ժամանակ: Նրա խոսքով, այդ խնդրի լուծման համար, անհրաժեշտ է, մասնավորապես, օտարերկրյա կապիտալ ներգրավել Ուկրաինայի էներգետիկ համակարգը մոդեռնիզացնելու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Յանուկովիչը նաեւ հանդես է եկել Մոսկվայի հետ գործընկերության նոր ձեւաչափերի զարգացման օգտին, օրինակ անվտանգության ոլորտում եւ չի բացառել, որ Մաքսային միության հետ համագործակցության հանաձայնագիր կնքվի: Նշենք, որ Մաքսային միության անդամներն են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: