Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր` ապրիլի 7-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին եւ քննարկել հայ-վրացական հարաբերություններին վերաբերող հարցեր:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բարձր գնահատելով երկու պետությունների միջեւ հաստատված բազմաբովանդակ փոխշահավետ համագործակցությունը` կողմերը քննարկել են հայ-վրացական հարաբերությունների տարբեր բնագավառներին առնչվող մի շարք հարցեր:





























