Մոսկվայում ձերբակալվել է գործազուրկ մի բնակիչ, ով կասկածվում է Կենտրոնական Ասիայից  ժամանած մի տաջիկի սպանության մեջ:

Դրանից հետո մեղադրյալը վերցրել է օտարերկրացու մեքենան եւ դիմել փախուստի:

Տաջիկստանի քաղաքացուն սպանելու մեջ մեղադրվում է Մոսկվայում ապրող 24-ամյա մի կին:

Այդ առթիվ հարուցվել է քրեական գործ, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով իրավապահ մարմիններին:

Նախնական հետաքննության արդյունքում բացահայտվել է, որ հանգուցյալից առեւանգել են «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանության աշխատակիցները թարմ հետքերով հայտնաբերել են Մոսկվայում ապրող մի քաղաքացու, ով խոստովանել է, որ ատրճանակով մի քանի անգամ կրակել է հանգուցյալի մեքենային, ապա` անհետացել: