Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Թուրքիայի մի քաղաքացու` «Էժան վարկեր» պետական ծրագրի շրջանակներում հատկացված ֆինանսական միջոցները գողանալու մեղադրանքով, հաղորդում է «Գռուզիա Оnline»-ը:
Թուրքիայի քաղաքացի Յաման Չագաթայը այս ծրագրի շրջանակներում 2008 թ Վրաստանի կառավարությունից ստացել է 1 955 000 լարի:
Այս գումարով Չագաթայը Քաբուլեթիում պետք է կառուցեր ցիտրուսի մշակման գործարան` 300 աշխատատեղով:
Ըստ քննիչների`օտարեկրացին գումարների մեծ մասն օգտագործել է`կազմելով հարկային կեղծ հաշվետվություններ եւ համաձայնագրեր` չկառուցելով գործարանը եւ չկատարելով մյուս պարտավորությունները:
Ընդհանուր առմամբ`նրան մեղադրում են 1,2 մլն լարի (ավելի քան 700 հազար դոլար) յուրացնելու մեջ:
Մեղավոր ճանաչվելու դեպքում Թուրքիայի քաղաքացուն սպառնում է 12 տարվա ազատազրկում:





























