Թուրքիայի Բուրսա նահանգում ապրող տրանսսեքսուալ Օյքյու Օզենը Թուրքիայի Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցությունից խորհրդարանական ընտրություններին մասնակցելու դիմում է ներկայացրել։ Ինչպես տեղեկացնում է  Hurriyet Daily News and Economic Review-ն, տրանսսեքսուալ քաղաքական գործիչը նշել է, որ արդեն մի քանի տարի աչալրջությամբ հետեւում է քաղաքական գործընթացներին։

«Քաղաքականությունն իմ սրտում է։ Ահա թե ինչու եմ ցանկանում թեկնածու լինել, սակայն Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) անկախ թեկնածուների համար ավելացրել է դիմումների ընդունման գումարը մինչեւ 7000 լիրա, ինչը վատ է»,- ասել է Օզենը։ Տրանսսեքսուալ հավանական թեկնածուն դիմել է Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությանը, որովհետեւ այս քաղաքական ուժը հանդուրժողականություն է քարոզում համասեռամոլների նկատմամբ։   

Օզենը նշել է, որ հավատում է Ժողովրդահանրապետական կուսակցությանը, քանի որ նրանց կայքում գրած է «ԺՀԿ-ն` բոլորի համար» կարգախոսը: