Բրազիլիայի Ռիո-դե-Ժանեյրո քաղաքի արեւմտյան հատվածում գտնվող դպրոցներից մեկում ապրիլի 7-ին, 8 մարդ է զոհվել, 22-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով տեղի Globo պարբերականը:

Պարբերականի տվյալներով, հինգշաբթի առավոտյան անհայտ անձը կրակ է բացել «Տասու դա Սիլվեյրա» դպրոցում։ Տուժածների մեծ մասը երեխաներ են։ Այս պահին իրավապահները պարզում են դեպքի դրդապատճառները: