ԱՄՆ իշխանությունները քննարկում են Լիբիայի իշխանությունների սառեցված ակտիվների մի մասը այդ երկրում որպես հումանիտար օգնություն տրամադրելու հնարավորությունը:

Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ ֆինանսների նախարարի քարտուղար Դեվիդ Քլենը` նշելով, որ խոսք անգամ չի կարող լինել այդ միջոցները Մուամար Քադաֆիին եւ այս պահին Տրիպոլիում իշխանություն ունեցողներին վերադարձնելու մասին, գրել է РBC-ն:

Քլենի խոսքով`նախագահ Բարաք Օբամայի հրամանով սառեցված միջոցների չափը  այսօր կազմում է 34 մլրդ դոլար:

Մարտի 26-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քվերակությամբ ընդունեց մի բանաձեւ` կապված Լիբիայի իշխաությունների կողմից երկրի խաղաղ բնակչության դեմ բռնություններ գործադրելու հետ: ՄԱԿ-ի այդ բանաձեւն արգելում է Քադաֆֆի, նրա ընտանիքի ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղաքական կողմնակիցների ճանապարհորդություններն այլ երկրներ: Դրանից բացի` միջազգային կազմակերպությունը սառեցնում է նրա ընտանիքին եւ քաղաքական կողմնակիցներին պատկանող միջոցները: