Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի շտաբը, որը ներառված է Ազգային անվտանգության խորհրդի կառույցում,  ապրիլի 7-ին  տեղեկություն է տարածել, որի համաձայն Պեսախ տոնի նախօրեին իսրայելցիներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ Հայաստան եւ Վրաստան այցելություններից:

Այդ երկրներում կա վտանգ, որ իսրայելցիներին կառեւանգեն «Հըզբոլլահի» կամ «Համասի» ահաբեկիչները: Ինչպես նշվում է Շտաբի պաշտոնական կայքում, այդ երկու երկրներում գոյություն ունի «կոնկրետ սպառնալիք», հաղորդում է IzRus-ը:

Միաժամանակ, վտանգավոր երկրների ցանկում են նաեւ Ադրբեջանն ու Տաջիկստանը: