Ապրիլի 7-ին «Ազատություն» ռադիոկայան զանգահարած եւ որպես Դոկու Ումարով ներկայացած տղամարդը հերքել է Ումարովի մահվան մասին տեղեկությունները:
Ինչպես նշել է «Ազատություն» ռադիոկայանի Հյուսիսային Կովկասի ծառայությունից, զանգահարողի ձայնը նման էր Ումարովի ձայնին, բայց ռադիոկայանը նաեւ նշում է, որ ապացույցներ չկան, որ դա հենց Ումարովն է, գրել է Gazeta.ru-ն:
Ռադիոկայանին զանգահարողը ասել է, որ ինքը ողջ եւ առողջ է:
«Տեղի է ունեցել օպերացիա, որի ժամանակ շատ մոջահեդներ են մահացել, որոնց շարքում նշվել է նաեւ իմ անունը: Բայց ես նրանց այդ երջանկությունը չեմ պատճառի, այժմ պատրաստում եմ իմ պատասխանը: Սպասեք նորություններին»,- ասել է զանգահարողը:
Մարտի 28-ին Ինգուշեթիայի Սունժենսկ շրջանի անտառներում դեպք էր տեղի ունեցել, որի ժամանակ 17 զինյալներ էին սպանվել, այդ թվում `նրանց մոտ գտնվող գործընկեր Ումարովը: Ավելի ուշ` անվտանգության ծառայությունից հայտնել էին, որ Ումարովի մահվան հավանականությունը 75 տոկոս է:





























