Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպումների անցկացման նախաձեռնությունը շարունակվելու է: Այդ մասին 1news.az-ին հայտնել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

«Մենք դեռ աշխատում ենք այդ հարցի վրա եւ ես չեմ կարող ասել նոր հանդիպումների ժամկետը»,- նշել է նա:

Միեւնույն ժամանակ Շվիդկոյը հայտարարել է, թե դեռ չի քննարկվում Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան կամ Հայաստան այցելելու հարցը: «Դրա համար դեռ հիմք չի ստեղծվել: Սակայն դա դեռ չի նշանակում, որ չենք աշխատում նոր շփումների վրա»,- ասել է նա:

2007-ի հունիսի 28-ին Ռուսաստանում երկու երկրների դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլբյուլօղլուի նախաձեռնությամբ կայացավ մտավորականների խմբի այցը Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու: Նույն երթուղով մեկ այլ այց էլ կայացել է 2009-ի հուլիսին: