Ոստիկանության Իջեւանի բաժնում ապրիլի 7-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 09.45-ին 23-ամյա Միքայել Ս.-ի վարած «ԶԻԼ-157» մակնիշի ավտոմեքենան Գետահովիտ գյուղից սարամաս տանող ճանապարհին շրջվել է ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով երկու ուղեւորներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























