Ոստիկանության Վանաձորի բաժնում փետրվարի 5-ին հաղորդում էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նալբանդյան փողոցի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհից պատճառված նյութական վնասը կազմում է 280.000 դրամ:

Պարզվել է, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել Սաշիկ Պ.-ի կողմից վառարանի շահագործման կանոնների խախտումը: Վերջինիս նկատմամբ վարչական գործունեություն չի իրականացվել, քանի որ նա գրանցված է Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում:
Կատարվում է քննություն